Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.01.2025| 00:01
    Հո՛ւր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ Քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա՛ յանձն իմ, զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ եւ վառեսցէ զլոյս գիտութեան Քո ի սրտի իմում. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.01.2025| 00:01
    Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու.․․
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.01.2025| 00:01
    Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.01.2025| 00:01
    Ի մերձենալ երեկոյիս համաբառնամք զձեռս մեր ի սրբութիւն, զոր ինչ մեղաք այսօր խորհրդով, բանիւ կամ գործով՝ ի յանկողինս մեր զղջանալով, խոստովան լինելով զգաղտնիս սրտից մերոց ծածկագիտիդ Աստուծոյ, յուսալով յողորմութիւն Քո: Եւ մեք միաբան գոչեսցուք. յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, յորժամ գաս արքայութեամբ Քով, եւ ողորմեա՛ մեզ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.01.2025| 00:01
    Հա՛յր գթութեանց եւ Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց, որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում. լո՛ւր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր. անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.01.2025| 00:01
    Լոյս զուարթ Ալէլուիա, ալէլուիա:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.01.2025| 00:01
    Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու աղտերը և սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.01.2025| 00:01
    Օրհնեալ Տէր, որ բնակեալդ ես ի բարձունս, եւ օրհնեալ են փառք մեծութեան Քո. որ հաստատեցեր զլուսաւորս ի բարձունս, ի յերկնից լոյս ծագեցեր ընդ ամենայն տիեզերս. արարեր զարեգակն լուսատու տուընջեան, զլուսինն եւ զաստեղս՝ լուսատու գիշերոյ, եւ զլոյս ճրագի: Դու ես լոյս գովելի, սուրբ եւ առաջին լոյսն. ի Քէն փախնու խաւարն, եւ զլոյս Քո կենդանի, Տէ՛ր, ծագեա՛ ի սիրտս մեր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.01.2025| 00:01
    Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.01.2025| 00:01
    Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով.